ԱԶԲ-ն $800.000 կհատակցնի ՀՀ կրթական և առողջապահական ոլորտներին![]() 12 հուլիսի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) $800.000-ի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարար Արսեն Թորոսյանի՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայիհետ հանդիպման ընթացքում նշվել է, որ այդ ծրագրերի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ: Դրամաշնորհը որպես տեխնիկական աջակցություն ուղղվելու է նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: «Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները: Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |