Եվրախորհրդի նախագահ. Այն, ինչ եղավ ՀՀ-ում՝ յուրահատուկ էր և շատ եվրոպական![]() 12 հուլիսի 2018 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով Թավշյա հեղափոխությանը, ասել է, թե այն ինչ եղավ ՀՀ-ում, «յուրահատուկ էր և շատ եվրոպական»; Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը՝ կարևորելով ՀՀ-ԵՄ գործակցության ծավալների ընդլայնումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: ![]() ![]() Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է Փոխվարչապետ Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես «ատելության միջադեպ» Ըստ հոդվածագրի, տարածաշրջանը միաժամանակ բարդ ու ոգեշնչող պատմություն ունի, իսկ հարուստ խոհարարական ժառանգությունն օգնում է շատ բան հասկանալ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |