// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բրյուսելում Փաշինյանը հանդիպել է Մերկելին և Կանադայի վարչապետին

Բրյուսելում Փաշինյանը հանդիպել է Մերկելին և  Կանադայի  վարչապետին

PanARMENIAN.Net - Բրյուսելում հուլիսի 11-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոյին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը:

Նա հայտնում է, որ վարչապետը հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Լիտվայի նախագահ Դալիաս Գրիբաուսկայտեի հետ:

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է
Փոխվարչապետ Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին
Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես «ատելության միջադեպ»
Ըստ հոդվածագրի, տարածաշրջանը միաժամանակ բարդ ու ոգեշնչող պատմություն ունի, իսկ հարուստ խոհարարական ժառանգությունն օգնում է շատ բան հասկանալ