Սերժ Սարգսյան․ ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր միջազգային ձևաչափերում

Սերժ Սարգսյան․ ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր միջազգային ձևաչափերում

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը ինչպես Եվրոպական ժողովրդական կուսակցության, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:

Այս մասին, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հաղորդմամբ, հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելի հետ հանդիպման ընթացքում։

Սարգսյանը նաև, մասնավորապես, կարևորել է հիմնադրամի ու ՀՀԿ համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը։

Սարգսյանը նաև ընդգծել է, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---