Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի  քաղաքապետի  թեկնածու

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել է: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլ ծառայությունը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին», - մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ:

Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվելու են հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---