ՀՀ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջան այցելած հայազգի բլոգերի հետ16 հուլիսի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի է մեջ է վիդեոբլոգեր Վլադիսլավ Մոսեսովի հետ, որը տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Ադրբեջան կատարած այցից հետո իր կյանքին վտանգ է սպառնում։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որը հայտնի է որպես Վլադ Մագա, ահազանգում է, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում: «Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։ Հաշվի առնելով, որ Վլադիսլավ Մոսեսովը Բելառուսի քաղաքացի է, Բալայանի խոսքով, Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգության համար պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։ Բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: Մասնավորապես Գյանջայում նա որոնել է հայերի լքած տները: Նակարողացել է գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը |