Սվիտալսկի. ԵՄ-ից ՀՀ-ին տրվող գումարն արդեն իսկ ավելացել է 25%-ով

Սվիտալսկի. ԵՄ-ից ՀՀ-ին տրվող գումարն արդեն իսկ ավելացել է   25%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Եվրամիության կողմից ՀՀ-ին տրվող աջակցությունը մինչև 2020 թվականը կազմելու է €100 մլն-ից €160 մլն, ինչն «արդեն իսկ 25%-անոց ավելացում է», հայտնում է Aysor.am-ը:

«Այս գումարն արդեն իսկ ներառում է 25% ավելացում: Բայց սա դեռևս այն ամենը չէ, ինչ Հայաստանը կարող է ստանալ ու իրացնել, կան նաև այլ ուղիներ, որոնք մենք օգտագործում ենք», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը փորձելու է այս գումարները հատկացնել արժեքավոր ծրագրերի:

Ավելի վաղ, Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից տրամադրվելիք €160 մլն-ն «այսպես, թե այնպես նախատեսված էր» տրամադրել երկրին։

«Ես իմ տարակուսանքն եմ հայտնել ԵՄ-ի քաղաքականության փոփոխության բացակայության կապակցությամբ։ Դեռևս նրանք մեզ համար ունեն շնորհավորանքներ ու հաճոյախոսություններ, բայց մենք այն վիճակում չենք, որ այդ կոմպլիմենտներից հալվենք», - ասել էր վարչապետը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---