Խաչանովը՝ Ռուսաստանի առաջին ռակետ![]() 16 հուլիսի 2018 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Ռուսաստանի առաջին ռակետը և զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշում: Խաչանովը Ուիմբլդոնում հասավ 4-րդ խաղաշրջան, որի շնորհիվ 25-րդ հորիզոնականից հասավ 22-րդին, գրում է sport24.ru-ն: Խաչանովն ըստ վարկանիշի ունի 1045 միավոր: Վարկանիշը գլխավորում են Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը: 4-րդ հորիզոնականում արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն է: Ուիմբլդոնի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 5-րդն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |