Մբապեն ԱԱ-2018-ում ստացած գումարը կուղղի բարեգործությանը

Մբապեն ԱԱ-2018-ում ստացած գումարը կուղղի բարեգործությանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Քիլիան Մբապեն հրաժարվել է գումարից, որը վաստակել է թիմի կազմում դառնալով ԱԱ-2018-ի չեմպիոն: Գումարը կուղղվի բարեգործական նպատակների համար:

Աշխարհի առաջնությունում հարձակվողի պարգևավճարը կազմել է 550.000 դոլար, որը կնվիրաբերվի որբ երեխաների կարիքները հոգալու համար, հայտնում է Lenta.ru-ն FourFourTweet Twitter աքաունթի վրա հղումով:

Հուլիսի 15-ին Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին, Մբապեն դարձավ գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնությունում 19-ամյա ֆուտբոլիստը 4 գոլի հեղինակ է դարձել և ճանաչվել է առաջնության լավագույն երիտասարդ խաղացող:

Մբապեն հանդես է գալիս ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենում»: Նա տեղափոխվել է այդ ակումբ 2017-ի ամռանը «Մոնակոյից» 180 մլն եվրոյով: Հարձակվողի տարեկան աշխատավարձն ակումբում 18 մլն եվրո է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---