Հելսինկիում ընթանում է Թրամփ-Պուտին հանդիպումը![]() 16 հուլիսի 2018 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի մայրաքաղաքում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ֆինլանդիայի նախագահի պաշտոնական նստավայրում մեկնարկած հանդիպումը սկսվել է 50 րոպեանոց ուշացումով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշացման պատճառով: Թրամփը շնորհավորել է Պուտինին ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջող անցկացման կապակցությամբ: Պուտինն իր հերթին նշել է, որ ժամանակն է խոսել ըստ էության, գրում է Deutsche Welle-ն: Քննարկման առարկան են ՌԴ ենթադրյալ միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում: Պուտինն ու Թրամփը մինչ օրս հանդիպել են 2 անգամ՝ Համբուրգում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում և Վիետնամում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում 2017-ին: Հուլիսի 15-ին Հելսինկիում բողոքի ակցիաներ են անցել երկու նախագահների քաղաքականության դեմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |