«Արսենալի» նորեկ. Մխիթարյանը կարող է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ![]() 18 հուլիսի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լավագույններից մեկը դառնալ ԱՊԼ-ում: Այդպիսի կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նորեկ, պաշտպան Սոկրատիս Պապաստատոպոլուսը: Ըստ հույն ֆուտբոլիստի, Մխիթարյանը կարող է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ, եթե վերականգնի այն մարզավիճակը, որն ուներ, երբ խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, գրում է Evening Standard-ը: Մխիթարյանը 2015-16թթ. խաղաշրջանում 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ է դարձել գերմանական թիմի կազմում անցկացրած 52 խաղում: «Նա հիանալի է խաղում...Գնդակով, առանց գնդակի, այն, ինչպես է գործակցում թիմի հետ, երբ գրոհի պահեր է ստեղծում՝ դա ուղղակի զարմանալի է: Այն, ինչ նա ցուցադրեց Դորտմունդում իր վերջին խաղաշրջանում, նրան դասեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների շարքին: Կարծում եմ, որ նա կարող է լավագույններից մեկը դառնալ նաև Անգլիական պրեմիեր լիգայում»,-ասել է Սոկրատիսը: Սոկրատիս Պապաստատոպոլուսը Մխիթարյանի հետ 3 խաղաշրջան է անցկացրել Դորտմունդում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |