Դավիթ Հարությունյան. ԸՕ-ի վերաբերյալ առաջարկներից ՀՀԿ-ն ընտրում է ՀՅԴ առաջարկը20 հուլիսի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքի շուրջ արված բոլոր առաջարկներից ՀՀԿ-ն նախապատվությունը տալիս է ՀՅԴ-ի առաջարկին: Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: «Գործընկերների քննադատությունը գալիս է այլ տեղից: Օրինակներն ամենևին չեն վկայում, որ ընտրակարգը վատն է։ Դուք մեծամասնականի տրամաբանություն եք փորձում կիրառել, երբ համամասնականի տրամաբանությունն այլ է: Ես կարող եմ ապացուցել, որ նման մտահոգություններն անտեղի են: Անտեղի է «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունը, որ իրենց քվեաթերթիկներն իբրև հանվել են ընտրատարածքից: Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ականները հիմա բոլորի կարծիքով «բոբո» են, և հորինել են մեխանիզմներ, որ պահանջում են վերահսկող ցանցեր ստեղծել։ Բայց քվեախցիկում այնքան շատ քվեաթերթիկ կա, որ հանել դրանք իմաստ չունի։ Այնտեղ «Ծառուկյան դաշինքի» բավական շատ քվեաթերթիկ կա»,- ասել է Դավիթ Հարությունյանը, հայտնում է Panorama.am-ը: «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան արձագանքել է, որ շատ ընտրատեղամասերում իրենց քաղաքական ուժը ներկայացնող քվեաթերթիկներ առհասարակ չեն եղել։ Հարությունյանը խնդրել է օրինակներ բերել՝ թեկուզ մեկը, և խոստանում է հանել տեսախցիկների ֆիքսած կադրերը՝ մանրամասն ուսումնասիրելու նյութը։ Արդարադատության նախկին նախարարի խոսքով, ՀՀԿ-ն առաջարկում է Ընտրական օրենսգրքի մի մոդել, որը վերացնում է կարևոր երկու թերություն. «Առաջինը, որ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշելու, թե ովքեր պետք է կուսակցության ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ ապահովել տարածքային ներկայացվածություն: Եթե համեմատեմ առաջարկված երեք մոդելները՝ կառավարության, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի մոդելները, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այս թերությունները, որնց մասին խոսեցի։ Իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն»,- ասել է Դավիթ Հարությունյանը: Հարությանյանը շեշտել է, որ թեև ՀՀԿ-ի առաջարկը ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չպաշտպանեց, իրենք առաջրկված մոդելներից ընտրում են ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը, քանի որ այն առավել ժողովրդավար է: «Այս պարագայում, եթե մենք ստիպված լինեինք ընտրություն կատարել առաջարկվածներից, կպաշտպանեինք ՀՅԴ-ի առաջարկը, կարծելով, որ պետք է խուսափել կուսակցական վերնախավի գերիշխանությունից: Սա մոդել է, որը հնարավորություն է տալիս ուժեղացնելու ներկուսակցական ժողովրդավարությունը»,- շեշտել է նախկին նախարարը։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստերը մեկնարկել են հուլիսի 4-ից:Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |