Ալիևն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

Ալիևն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես ասվում է հանդիպման ավարտին Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, Ֆրանսիան կշարունակի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ի շահ ամբողջ տարածաշրջանի:

Նշվում է, որ նախագահները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի աշխատանքը բանակցությունների հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ, ինչը հակամարտությանը վերջ դնելու միակ ելքն է ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովրդների

«Ֆրանսիայի նախագահը ուշադիր հետևելու է իրավիճակին և ռուս ու ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի անդամներ են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---