ՌԴ-ն ՀՀ-ին է տրամադրել համաձայնագրով նախատեսված ամբողջ սպառազինությունը![]() 23 հուլիսի 2018 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը $200 մլն-ի վարկային համաձայնագրով նախատեսված ամբողջ սպառազինությունը տրամադրել է Հայաստանի Հանրապետությանը, ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Համաձայնագրով տրամադրած սպառազինության որոշ տեսակներ անգամ ՌԴ-ի զինանոցում չկան»,- ասել է Տոնոյանը: Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության ձեռքբերման վարկային համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին: Համաձայնագրի շրջանակում ՌԴ-ն ՀՀ-ին է մատակարարել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայան և այլն: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |