«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը![]() 23 հուլիսի 2018 - 10:36 AMT PanARMENIAN.Net - «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկը կհյուրընկալվի վարչապետի ընտանիքում: Այդ մասին հայտարարել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում: Նա հավելել է, որ 2018-ին Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների աննախադեպ թիվ է գրանցվել՝ Հայաստան կգա 500 պատանի, նրանց տեղավորելու խնդիր կա: Նախարարն ակնկալում է, որ նրանց հյուրընկալելու ցանկություն ունեցող ընտանիքներ էլի կլինեն: Ծրագրի մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր հերթին իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ սպասում են հյուրին և կոչ արել մյուս ընտանիքներին ևս հյուրընկալել սփյուռքահայ երեխաներին:«Սպասում ենք մեր հյուրին, հուսով ենք, որ մեր երեխաները կընկերանան նրա հետ»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվել են նոր ծրագրում, որը կոչվում է «Քայլ դեպի տուն»: Ծրագիրն անցկացվելու է օգոստոսի 10-24-ը: Ավելի վաղ սփյուռքի նախարար Մխիթար Հարյապետյանը հայտարարել էր, որ «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվելու է, քանի որ կասկածներ կան, որ «փողեր են մսխվել»: «Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի ճաշի համար 4000 դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր», -ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ըմբռնումով են մոտենալու ծրագրի համար դեպի Հայաստան արդեն ավիատոմս գնած ծնողների դժգոհությանը: Ըստ նախարարի, ամեն ինչ ուղղված է նախարարության փողերը նպատակադրված ծախսելուն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |