Վերջ կոմունիզմին. Կուբայի խորհրդարանը հավանություն է տվել նոր սահմանադրությանը

Վերջ կոմունիզմին. Կուբայի խորհրդարանը հավանություն է տվել նոր սահմանադրությանը

PanARMENIAN.Net - Կուբայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել երկրի նոր սահմանադրության նախագծին, որը ճանապարհ է բացում դեպի շուկայական տնտեսություն և ընդլայնում է քաղաքացիների իրավունքները:

Պետության ղեկավար Միգել Դիաս-Կանելը քվեարկության ավարտից հետո հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումը «էլ ավելի կնպաստի կուբացիների համախմբվածությանը հեղափոխության շուրջ», գրում է Deutsche Welle-ն:

Կուբայի նոր սահմանադրությունը, որը 224 հոդված ունի, արդեն կոմունիստական հասարակություն կառուցելու նպատակ չի դնում: Այն ամրապնդում է միակուսակցական համակարգի դիրքերը երկրում ապագայի համար: Նախատեսվում է ազատականացնել տնտեսական ոլորտը, մասնավորապես, ճանաչել մասնավոր սեփականության իրավունքը և օրինականացնել միասեռականների ամուսնությունները: Իշխանությունը կկիսվի նախագահի և վարչապետի միջև, այդ նպատակով վարչապետի պաշտոն կստեղծվի:

Իշխող Կոմունիստական կուսակցությունն արդեն հավանություն է տվել նախագծին: Օգոստոսի 13-ից, երբ նշվում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ծննդյան օրը, և մինչև հոկտեմբերի 15-ը, փաստաթուղթը կդրվի համաժողովրդական քննարկման:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---