Աշոտյան. ԱԺ-ն պահանջատեր է լինելու կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հարցում

Աշոտյան. ԱԺ-ն պահանջատեր է լինելու կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության ձեռքբերումն է և խորհրդարանը պահանջատեր է լինելու կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հարցում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսի հետ հանդիպմանը:

Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը ևս շուտով կհամալրի համաձայնագիրը վավերացրած երկրների շարքը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնարդամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը, ինչպես նաև հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական զարգացման հեռանկարներին: Գերմանացի խորհրդարանականը նշել է, որ Գերմանիայում կա հետաքրքրվածություն Հայաստանում ներդրումներ կատարելու հետ կավպած և այս առնչությամբ կարևորել է ներդրումային անվտանգության ապահովումը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Արտաքին և անվտանգային քաղաքականությունների հիմնահարցերի հետ կապված հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը շարունակելու է նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ փորձելով անել հնարավորը կառուցելու իր արտաքին քաղաքականությունը ոչ թե աշխարհաքաղաքական դերակատարների շահերի հակադրման, այլ համադրման սկզբունքի վրա:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել են ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանն ԸՕ բարեփոխումների գործընթացում կարևորել է ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և միջազգային չափանիշների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի ներքաղաքական զարգացումներ են ընթանում, անվտանգային և արտաքին քաղաքակական հարցերում անգամ հակառակ բևեռներում գտնվող քաղաքական ուժերը փորձելու են անել հնարավորը՝ Հայաստանի պետական շահի խթանման համար:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---