Հուլիսի 24-ին Երկիրը կլինի մագնիսական փոթորկի ազդեցության տակ

Հուլիսի 24-ին  Երկիրը կլինի մագնիսական փոթորկի ազդեցության տակ

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի Երկիրը կլինի առաջին մակարդակի (5 բալանոց սանդղակով) G1 մագնիսական փոթորկի ազդեցության տակ: Այդ են վկայում ՌԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի տվյալները:

Ըստ կանխատեսումների, փոթորիկը կսկսվի Երևանի ժամանակով 7:00-ին և կտևի մինչև մոտավորապես կեսօր, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մագնիսական փոթորիկները,, որոնք դասակարգվում են որպես G1 մակարդակի, կարող են ազդեցություն ունենալ տիեզերական սարքերի կառավարման համակարգերի վրա:

Նախորդ փոթորիկները գրանցվել են հունիսի 28-ին, 6-ին և 7-ին, իսկ 2018-ի ամենահզորը՝ ապրիլի 20-ին:

Մագնիսական փոթորիկները տևում են մի քանի ժամիցից մինչև մի քանի օր և դիտվում են ամբողջ Երկրի վրա միաժամանակ։ Որպես կանոն մագնիսական փոթորիկներ բաղկացած են նախնական, սկզբնական, գըլխավոր և վերականգնման փուլերից։

Մագնիսական փոթորիկներ առաջանում են Արեգակի ակտիվ տիրույթներից դուրս եկող պլազմայի հոսքերով, որոնք համադրվում են արևապսակի պլազմայի հաստատուն, շառավղային արտահոսքին՝ արեգակնային քամուն։Այդ պատճառով մագնիսական փոթորիկները համարյա համընկնում են արեգակնային ակտիվության 11-ամյա պարբերության մաքսիմումների հետ։ Մագնիսական փոթորիկները երկրաֆիզիկական ավելի ընդհանուր երևույթի՝ մագնիսոլորտային փոթորկի հիմնական դրսևորումներից են։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---