Թենիսիստուհի Գասպարյանը դուրս է եկել Նանչանում մրցաշարի երկրորդ շրջան![]() 23 հուլիսի 2018 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթահարել է առաջին շրջանի արգելքը չինական Նանչանում ընթացող մրցաշարում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 225.000 դոլարը: Գասպարյանը հաղթել է Չինաստանը ներկայացնող Սյույ Շիպինին, որին հաջողվել էր հաղթահարել որակավորման փուլն ու ընդգրկվել մրցողների հիմնական ցանկում, 6:1, 6:4 հաշվով: Մենամարտը տևել է 1 ժամ 25 րոպե: Գասպարյանը 5 էյս է կատարել և իրացրել 8 բրեյք-փոյնտից 4-ը, գրում է ՌԻԱ Նովոստին: Հաջորդ փուլում Գասպարյանը կխաղա Չժեն Շուայ-Սաբինա Լիսիցկի հանդիպման հաղթողի հետ: Չինաստանը ներկայացնող Չժեն Շուայը մրցաշարի առաջին ռակետն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |