24 հուլիսի 2018 - 10:52 AMT
Երևանը դեպի ԱՊՀ քաղաքներ ՌԴ զբոսաշրջիկների ամառային ուղևորությունների 5-յակում է

Ռուսական ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ երկրների քաղաքների վարկանիշը, որոնք նախընտրում են ռուսաստանցի զբոսաշրջիկներն ամառային ուղևորությունների համար: Երևանը դեպի ԱՊՀ քաղաքներ ամառային ուղևորությունների 5-յակում է:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների 10-յակում են՝ Բաքուն (Ադրբեջան), Մինսկը (Բելառուս), Ալմաթին (Ղազախստան), Երևանը (Հայաստան), Աստանան (Ղազախստան), Բիշքեկը (Ղրղզստան), Տաշքենտը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Դուշանբեն (Տաջիկստան) և Աշխաբադը (Թուրքմենստան):

Վարկանիշը կազմվել է ամառային զբոսաշրջային ճամփորդությունների պահանջարկի վերլուծության արդյունքում:

Ըստ ՏուրՍտատի, զբոսաշրջիկներն ամռանը միջինը 2 օր են անցկացնում ԱՊՀ քաղաքներումև հետո շարունակում հանգիստը հանգստավայրերում:

Ռուս զբոսաշրջիկները միջինը ԱՊՀ քաղաքներում 50-100 դոլար են ծախսում 24 ժամում՝ կացության և սննդի համար:

Ամենաէժան ամառային տուրերը դեպի Քիշնև են ու Բիշքեկ, իսկ հանգստյան օրերի ուղևորությունների և գնումների համար առաջատարները Բաքուն և Աստանան են: