Հունաստանի հրդեհներից նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել![]() 24 հուլիսի 2018 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում: Հունաստանի Ատտիկա և մյուս շրջանում հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում պետք է զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով: Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ: Աթենքից ոչ հեռու բռնկված հրդեհների պատճառով արդեն 48 մարդ է զոհվել: Նախկինում հայտարարվել էր 24 զոհի մասին, սակայն, հուլիսի 24-ի առավոտյան ևս 24 դի է հայտնաբերվել հանգստավայր Մաթիից դեպի արևելք գտնվող լողափում:Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |