ՊԲ հրամանատար. Անհրաժեշտության դեպքում հարված կհասցվի Մինգեչաուրի ՀԷԿ-ին![]() 24 հուլիսի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ-ն անհապաղ կհարվածի ադրբեջանական Մինգեչաուրի ՀԷԿ-ին, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Մնացականյանը հայտնել է, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ը որպես թիրախ ներառված է ՊԲ տակտիկական պլաններում, հայտնում է Sputnik Արմենիան: «Ռազմական արվեստը պահանջում է հարվածներ հասցնել նման և ռազմական օբյեկտներին: Դա կվնասի տնտեսությանը և կբացառի համապատասխան ռեսուրսներով հակառակորդի ԶՈւ ապահովման հնարավորությունը: Այդ օբյեկտ ընդգրկված է մեր պլաններում», - ասել է Մնացականյանը: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե կլինի արդյոք այդպիսի անհրաժշետություն, առայժմ այդպիսի անհրաժշետություն չկա, հավելել է գեներալ-լեյտենանտը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից սպառազինության՝ բելառուսական «Պոլոնեզ», չեխական «Դանա» և իսրայելյան LORA զինատեսակների գնմանը, ապա, ըստ Մնացականյանի, հայկական կողմը կարող է համարժեք պատասխանել: «Նմանատիպ զենք կա մեր Զինված ուժերում: Խոցման հնարավորությունները նույնն են, ինչ Ադրբեջանի պարագայում: Մենք ոչ միայն նույն հնարավորություններն, այլ նաև ավելի դիպուկ կրակի հնարավորություն ունենք»,-ասել է ՊԲ հրամանատարը: Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվ զենք է գնում մի շարք պետություններից, այդ թվում Բելառուսից, Իսրայելից, Արևելյան Եվրոպայի երկրներից: Ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնելու է բելառուսական արտադրության գերճշգրիտ համազարկային «Պոլոնեզ» համակարգերը: Հունիսի 11-ին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համակարգերը: Երևանն իր դժգոհությունը հայտնեց գործարքի առնչությամբ: Ընթերցեք նաև.ՊԲ հրամանատար. Լարվածությունը հնարավոր է աճի սեպտեմբեր-հոկտեմբերին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |