Մամեդյարով. Սեպտեմբերին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում![]() 25 հուլիսի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: «Այո, հանդիպում նախատեսվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ է պետք: Կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կամ ավելի շուտ: Սեպտեմբերին է նախատեսվում: Մենք պատրաստ ենք հանդիպման»,-հայտարարել է Մամեդյարովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է պարբերականին, որ Երևանն առաջարկ է ստացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին, սակայն ժամկետները վերջնականապես համաձայնեցված չեն: «Համանախագահներն առաջարկել են նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնել: Երբ վերջնականապես համաձայնեցվեն հանդիպման վայրն ու ժամկետները, մենք այդ մասին նախապես կհայտնենք»,-ասել է Բալայանը: Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |