Աբխազիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ին՝ հիմնադրման 25-ամյակի առթիվ![]() 25 հուլիսի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով բոլոր պետությունների հետ, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Չեմ կասկածում, որ սարերի ետևում է այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում»,- մասնավորապես,նշվում է շնորհավորական ուղերձում: Դաուր Կովեն վստահություն է հայտնել, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |