Մերձդնեստրի ԱԳ նախարարը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ին` հիմնադրման 25-ամյակի առթիվ

Մերձդնեստրի ԱԳ նախարարը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ին` հիմնադրման 25-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևից Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությանհիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․ «Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն անցել է ոչ դյուրին ճանապարհ՝ պայքարելով սեփական պետականություն ունենալու իրավունքի ճանաչման համար և ակտիվորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի շահերը։ Այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն աշխատասեր և պատասխանատու դիվանագետների հուսալի և համախմբված թիմ է, որն ի վիճակի է լուծել ամենաբարդ արտաքին քաղաքական խնդիրները։ Մերձդնեստրում բարձր են գնահատում մեր երկրների միջև օրեցօր ամրապնդվող սերտ մշակութային և հոգևոր կապերը, որոնց պահպանման գործում առաջատար դերը պատկանում է արտաքին գործերի նախարարություններին», հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ էր ստացել նաև Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից: Դաուր Կովեն վստահություն էր հայտնել, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---