Տարիներ շարունակ 2 արտադրամաս տասնյակ միլիոնավոր դրամների ջուր է գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից![]() 28 հուլիսի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան միլիոնավոր դրամների ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ «Դրա մասին ես սկսեցի կասկածել, երբ այդ բուժհաստատության նորանշանակ տնօրենը ինձ հայտնեց, որ ջրի մեկ ամսվա վարձը կազմել է 2 մլն դրամ, այն դեպքում, որ մեր հաշվարկներով այն չպետք է գերազանցեր մոտ 400.000-ը։ Բուժհիմնարկը իր սուղ միջոցներից վճարել է գողացված ջրի համար։ Պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների», - գրել է Թորոսյանը։ Բուժ.հաստատությունը 2014 թվականին ջրի համար վճարել է 9,844 մլն դրամ, 2015-ին՝ 9,370 մլնդրամ, 2016-ին՝ 9,030 մլնդրամ, 2017-ին՝ 16 ,846 մլնդրամ, 2018-ի՝ 10,212 մլն դրամ (հունվար֊ հունիս)։ Թորոսյանը նշել է, որ ՀՀ ոստիկանությունը տեղեկացված է և զբաղվում է այս գործով։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |