ՀՀ նախագահ. Հուսով եմ, Իտալիան նույնպես շուտով կվավերացնի ԵՄ հետ համաձայնագիրը![]() 31 հուլիսի 2018 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հուսով է, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի համատեղ մամուլի ասուլիսում: Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Երևանում է պետական այցով: «Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը: Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասել է նախագահը: Նա նշել է նաև, որ հանդիպմանը արձանագրել են, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Արմեն Սարգսյանը նշել է, որ անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, որը ևս մի ուղղություն է, որտեղ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ նախագահը հույս է հայտնել, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորեցինք նաև երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։ Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը: Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա վաղը Երևանում բացվող հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի շնորհիվ»,-ասել է Արմեն Սարգսյանը: Վերջում նախագահը վստահություն է հայտնել, որ Իտալիայի նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունն և բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալակամ մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |