ՀՀ ԱԳՆ-ն Կասպրշիկի գրասենյակին առաջարկել է դիտարկում անցկացնել նախիջևանյան հատվածում![]() 31 հուլիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը կարևորում է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկման անցկացումը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսբնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի ակտիվացմանն այդ ուղղությամբ: «Դա կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ: Սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը, հայկական կողմը շարունակում է գրասենյակի հետ աշխատանքներն այդ ուղղությամբ»,-ասել է նախարարության խոսնակը, հայտնում է Panorama.am-ը: Խոսնակն անդրադարձել է նաև Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրին: «Արդեն երկու շաբաթ է՝ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկա: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան»,-հայտարարել է Բալայանը: Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանը, հարցը ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են: Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Պաշտպանության նախարարի խոսքով` հայկական զինված ուժերն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են միջդիրքային տարածության կրճատումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |