ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել![]() 31 հուլիսի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վարդան Բոստանջյանն ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից է: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասվում է հայտարարության մեջ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պարզաբանել է Բոստանջյանի հրաժարականի պատճառները՝ նշելով, որ պատգամավորի այդ քայլն ունի բացառապես անձնական պատճառ և պայմանավորված է առողջական վիճակով: «Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան»խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել»,-ասվում է հայտարարության մեջ: Եթե ԱԺ նիստում հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում Եթե նշված ժամկետում հրաժարականի մասին դիմումը հետ չի վերցվում, ապա պատգամավորի լիազորությունները դադարեցված են համարում: Եթե պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում խորհրդարանին տեղեկացնում է այդ մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |