Արցախում զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն![]() 31 հուլիսի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից Արցախում կմեկնարկեն զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով: Նախաձեռնության նպատակն է զարգացնել ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծել նպաստավոր պայմաններ՝ Արցախում զբոսաշրջիկների ճամփորդության համար, հայտնում է Արցախպրեսը: Աղբյուրի հաղորդմամբ՝ գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-«Հունոտի կիրճ» արգելոց-Ստեփանակերտ: Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ներառված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և «Տողի մելիքական ապարանք» արգելոց: Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ առավոտյան՝ ժամը 10:00-ին, բացի երկուշաբթի օրերից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացառությամբ ընդմիջման ժամերի: Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար՝ մինչև 250 դրամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |