ԱԳՆ-ն ցավակցել է ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների մահվան կապակցությամբ![]() 1 օգոստոսի 2018 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ռուսաստանին Աֆրիկայում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում: «Ընդունեք մեր անկեղծ ցավակցությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հուսով ենք, որ մեղավորները շուտափույթ կպատժվեն»,-ասվում է հայտարարության մեջ: Ռուսաստանցի լրագրողներին, որոնք ԿԱՀ-ում փաստագրական ֆիլմ էին նկարահանում, գրոհել է 10 մարդ, հայտնում է Radio Ndeke Luka-ն: Ըստ ռադիոկայանի, Օրհան Ջեմալի, Ալեքսանդր Ռաստորգուևի և Կիրիլ Ռադչենկոյի վրա հարձակվել են երեկոյան մոտ ժամը 6-ին, Սիբուտից ոչ հեռու: Օրհան Ջեմալը ռուսաստանաբնակ հայտնի ադրբեջանցի գործիչ Հեյդար Ջեմալի որդին էր: «Անվտանգության ուժերի ներկայացուցիչները խնդրել էին նրանց չմեկնել, քանի որ արդեն մութ էր: Նրանք պնդեցին իրենցը և մեկնեցին»,-հայտարարեկլ է տեղացի պաշտոնյա Մարսելին Յոյոն: Ըստ նրա, բոլոր հանցագործները միայն արաբերեն են խոսել:ԿԱՀ-ում կայունացման ՄԱԿ առաքելությունում հայտարարել են, որ զոհված ռուսաստանցիների դիերը հայտնաբերվել են մեքենայում Սիբուտից դեպի հյուսիս 33 կմ հեռավորության վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |