10-ամյա լողորդը գերազանցել է 23-ակի օլիմպիական չեմպիոն Ֆելփսի ռեկորդը![]() 1 օգոստոսի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - 10-ամյա ամերիկացի լողորդ Քլարկ Քենթը գերազանցել է 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսի ռեկորդը: Հեռավոր Արևմուտքի միջազգային առաջնությունում մարզիկը հաղթահարել է 100 մ բաթերֆլայ ոճով 1 րոպե 9,38 վայրկյանում՝ ավելի քան մեկ վայրկյանով բարելավելով Ֆելփսի ռեկորդը, որը սահմանվել էր 1995-ին, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով: Մինչ այդ 10-ամյա Ֆելփսի նվաճումը պատանի լողորդները չէին կարողանում գերազանցել: Քենթը զբաղվում է լողով 6 տարեկանից: «Նա տարբերվում է բոլոր այն երեխաներից, ում հետ աշխատել եմ: Քլարքը միշտ աչքի էր ընկնում իր հասակակիցների շրջանում, նա ամեն ինչում է տաղանդավոր»,-խոստովանել է տղայի մարզիչը: Ֆելփսը սպորտի պատմության մեջ միակ 23-ակի օլիմպիական չեմպիոնն է, աշխարհի 26-ակի չեմպիոն: Նա բացարձակ ռեկորդակիր է օլիմպիական պարգևների քանակով՝ 28, և մի քանի համաշխարհային ռեկորդների հեղինակ: 2016-ին նա հայտարարեց կարիերան ավարտելու մաիսն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |