ANCA-ի «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» քարոզարշավը հասել է Կապիտոլիում 3 մայիսի 2008 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ANCA-ի «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» համազգային քարոզարշավը հասել է Կապիտոլիումի բլրին: Ինչպես PanARMENIAN.NET-ին է հաղորդել ANCA-ի մամլո ծառայության ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը, քարոզարշավը կոչված է կասեցնել սպառնալիքների ու ահաբեկման կիրառումը Թուրքիայի կողմից, որը ջանում է խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Քարոզարշավի շրջանակներում ամերիկացի կոնգրեսականներին են բաժանվել համապատասխան հայտարարություններ եւ կոչեր: Քարոզարշավի խորհրդանիշը` Ազատության արձանը, որի բերանը փակված է թուրքական դրոշով, ինչը խորհրդանշում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ամերիկայի սկզբունքային դիրքորոշման լռեցմանն ուղղված Անկարայի ջանքերը, տպագրվեց Roll Call շաբաթաթերթում, որը լուսաբանում է ԱՄՆ Կոնգրեսի գործունեությունը, Congressional Quarterly's հրատարակչությունում, կոնգրեսականների կայքերում: Քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 23-ին, 1,5 մլն զոհերի կյանք խլած Հայոց ցեղասպանության 93-ամյակի շեմին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |