Facebook-ում և Instagram-ում հնարավոր կլինի կառավարել սոցցանցերում անցկացվող ժամանակը![]() 1 օգոստոսի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի և Instagram լուսանկարչական ծառայության մասնագետները հայտարարել են սոցցանցերում անցկացվող ժամանակի կառավարման համար նոր գործիքներ ստեղծելու մասին: Facebook-ի և Instagram-ի հավելվածների կարգաբերումների հատուկ բաժնում տեղեկատվություն կտրամադրվի այդ սոցցանցերում օգտատերի գործունեության մասին: Նույն բաժնում հնարավոր կլինի ամենօրյա հիշեցումներ ստեղծել՝ սահմանափակելու համար ժամանակը, որն օգտատերը կարող է անցկացնել սոցցանցում, գրում է Ferra.ru-ն: Իրազեկումները ստացվելու են, երբ օգտատերն օրվա ընթացքում որոշակի ժամանակ կանցկացնի սոցցանցերում: Այդ իրազեկումները հնարավոր է ժամանակավորապես անջատել՝ 15 րոպեից մինչև 8 ժամ ժամկետով: Այդ նորույթները սկսել են տարածվել Facebook-ում և Instagram-ում և շուտով մատչելի կլինեն բոլոր օգտատերերին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |