Ադրբեջանի բնակչությունը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից 3 մայիսի 2008 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բնակչությունը չափազանց դժգոհ է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործունեությունից: Ըստ «Ռյայ» դիտարկման կենտրոնի հարցման արդյունքների, հարցվածների 66 տոկոսը կտրականապես չի վստահում նրան, եւս 15 տոկոսը` կասկածներ ունի նրա օբյեկտիվության վերաբերյալ, 19 տոկոսը` դժվարացել է պատասխանել: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է հետագայում դասավորվեն Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարաբերությունները, միայն 7 տոկոսն է ընտրել «թողնել այնպես, ինչպես կա» պատասխանը, քանի որ «գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում», իսկ 29 տոկոսը` դժվարացել է պատասխանել այդ բարդ հարցին: Մյուսներն այսպես են պատասխանել` փոխել բանակցությունների ձեւաչափը` հրաժարվելով ԵԱՀԿ ՄԽ-ից-27 տոկոս, փորձել փոխել համանախագահող երկրները-24 տոկոս, ցանկացած դեպքում հարկավոր է ինչ-որ բան անել, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ից օգուտ չկա-12 տոկոս: Ըստ հարցման արդյունքների, չափահաս բնակչության 81 տոկոսը բացասաբար է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, իսկ 63 տոկոսը` գտնում է, որ այն չի կատարում իր առաքելությունը եւ պետք է փոխարինվի: Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ապա 46 տոկոսն առաջարկում է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի նախկին «խորհրդային» կարգավիճակին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հարցվածների 30 տոկոսը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղին ոչ մի հատուկ կարգավիճակ չտրվի, 16 տոկոսը կողմ է տրամադրել Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, 0 տոկոսը` կողմ է ԼՂ-ի միացմանը Հայաստանին, 0 տոկոսը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Խոսելով այն մասին, թե ինչ ուղի պետք է ընտրի Ադրբեջանը Ղարաբաղի խնդրի լուծման համար, հարցման ենթարկվածների 29 տոկոսը արտահայտվել է ռազմական ճանապարհի օգտին, իսկ 65 տոկոսը` խնդրի խաղաղ կարգավորման օգտին, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |