AI-ն մեղադրում է Թուրքիային Աֆրինում խոշտանգումների և դիակապտության մեջ![]() 2 օգոստոսի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակը և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության ջոկատները պատասխանատու են սիրիական Աֆրին քաղաքում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Նման եզրակացության է եկել միջազգային Amnesty International (AI) կազմակերպությունը, որի հետազոտության արդյունքները հրապարակվել են օգոստոսի 2-ին: Մասնավորապես Թուրքիայի զինուժը և նրա կողմնակիցները մեղադրվում են դիակապտության, կամայական ձերբակալությունների, խոշտանգումների և բնակիչների այսպես կոչված բռնի անհետացման մեջ մի տարածաշրջանում, որտեղ ժամանակին քրդական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես ասվում է զեկույցում, հիմնական պատասխանատվությունը հանցագործությունների համար կրում են սիրիական խմբավորումները, որոնք միևնույն ժամանակ զենք ու զինամթերք են ստացել Թուրքիայից: Գրոհայինների որոշ ջոկատներ տեղակայված են եղել դպրոցներում, դրանով իսկ խաթարելով ուսումնական գործընթացը: Հունվարին Թուրքիան «Ձիթենու ճյուղ» ռազմական գործընթաց սկսեց քրդական ռազմական միավորումների դեմ: Անկարան նրանց համարում էր Քրդական աշխատավորական կուսակցության ճղյուղերից մեկը: Մարտին Թուրքիան հսկողություն հաստատեց Աֆրինում: Տասնյակ հազարավոր մարդիկ փախուստի դիմեցին, այդ թվում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |