«Կոմերսանտ». Կրեմլում չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ

«Կոմերսանտ». Կրեմլում չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - ՀՀ նոր իշխանությունների կողմից երկրի նախկին ղեկավարների հետապնդումը հակասություններ է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է էլ ավելի խորանալ: Այդ մասին ասվում է ռուսական «Կոմերսանտի» հոդվածում:

Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, ՌԴ պետականա կառույցներում, Մոսկվայի հատկապես նյարդայնացրել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքները: Կրեմլում դա լուրջ հարված են համարում ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ:

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Ավելին, ըստ պարբերականի, հարցականի տակ է հայտնվել նաև 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստանին, որը նախատեսված է 2018-ի համար:

Ամեն դեպքում հնարավոր կադրային փոխարինման հարցը կարող է լուծվել նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ կգումարվի ՀԱՊԿ գլխավոր մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի կազմում են ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ և Տաջիկստանի ղեկավարները:

Հայկական կողմի համապատասխան հարցման դեպքում հարկ կլինի համաձայնեցնել գործընթացը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: «Իսկ հետո Հավաքական անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի»,-ավելի վաղ ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ պարզաբանելով, որ գործընթացի տևողությունը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես են անդամ պետություններն անցկացնելու ընթացակարգն ու ով է դրան մասնակցելու:Նա հավելել էր նաև, որ Խաչատուրովը չի դիմել ՀԱՊԿ-ին իրավիճակի հանգուցալուծմանն ինչ-որ կերպ նպաստելու խնդրանքով:

Սակայն պարբերականի աղբյուրները ՌԴ պետական մարմիններում արդեն իսկ հասկացնել են տալիս, որ ստեղծված իրավիճակում ՀՀ-ից նոր թեկնածուի հաստատման ժամանակ հարցը ինքնաբերաբար չի լուծվի: «Հայաստանում հաշիվների պարզումը հսկայական վնաս է հասցնում ամբողջ կազմակերպության հեղինակությանը, տարօրինակ է, որ իրենք դա չեն հասկանում»,-ասել է «Կոմերսանտին» ՌԴ նախագահի վարչակազմին մոտ անձը:

Եթե ՀՀ նոր թեկնածուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանություն չստանա, այբբենական կարգով ռոտացիայի իրավունքը կփոխանցվի Բելառուսին, որը կկարողանա առաջադրել իր թեկնածուին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլատրել Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներից: «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։

Ընթերցեք նաև.Լուկյանով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը ՌԴ-ում ընկալվում է որպես վիրավորանք

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---