ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։
Նշվում է նաև, որ եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:Կուսակցությունը քաղաքապետի թեկնածուի հարցը քննարկելու համար նիստ էր գումարել, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունն ուներ Երևանի քաղաքապետի 4 հավանական թեկնածու՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:
Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև Զարուհի Փոստանջյանը «Երկիր ծիրանի» կուսակցությունից: