Ինեկոբանկը նորաոճ մասնաճյուղ է գործարկել Երևանի կենտրոնում![]() 2 օգոստոսի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին Ինեկոբանկը համալրել է իր ցանցը նորաբաց «Կասկադ» մասնաճյուղով, որն իր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ և հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում։ Նորաոճ մասնաճյուղը գտնվում է քաղաքի մարդաշատ վայրերից մեկում՝ Բաղրամյան 2 հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդները և հյուրերը։ Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը։ Այն ունի հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ կտան իրականացնել՝ կանխիկի մուտքագրում, վարկերի և կոմունալների վճարումներ իսկ երեխաների հետ այցելած հաճախորդներին սպասում է հարմար խաղային գոտի, որտեղ երեխաները կկարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել, մինչ ծնողները կիրականացնեն իրենց բանկային գործարքները։ Ավելի քան 22 տարի Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ ինչպես թվային տիրույթում, այնպես էլ բանկի մասնաճյուղերում՝ սպասարկելով 400,000-ից ավելի հաճախորդների։ Նորաբաց մասնաճյուղը, ունենալով 8 աշխատակից, մատուցելու է ֆիզիկական անձանց համապարփակ բանկային ծառայություններ, այդ թվում` վարկավորում, ավանդների ձևակերպում, հաշիվների բացում և վարում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, վճարումների ընդունում և փոխանցումների իրականացում։ «Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջմունքը, որին համապատասխան մշտապես կատարելագործում ենք մատուցվող ծառայությունների որակն ու հաճախորդների սպասարկման պայմանները։ «Կասկադ» մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է այդ կարևոր նպատակի իրագործման ճանապարհին և մասնաճյուղի բացման կապակցությամբ, Բանկն իր հաճախորդներին է առաջարկում մի շարք առավելություններ, մասնավորապես օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակատվածում այս մասնաճյուղում ֆիզիկական անձանց համար բանկային հաշվի բացումը կլինի անվճար, Master Card Standard և Visa Classic տեսակի դեբետային քարտերի առաջին տարվա սպասարկման վճարը չի գանձվի, իսկ հիփոթեքային վարկերը կտրամադրվեն բավականին ցածր տոկոսադրույքներով»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Մոտ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |