Այսօր Ադրբեջանը Հայաստանին կփոխանցի պատահաբար Նախիջեւանում հայտնված չորս հայ քաղաքացիներին 3 մայիսի 2008 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին տեղի ժամանակով 18:00-ին Հայաստանի Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտ ադրբեջանական կողմը Հայաստանին կփոխանցի պատահաբար Նախիջեւանում հայտնված չորս հայ քաղաքացիներին, որոնք մի քանի օր առաջ, մոլորվելով, հայտնվել էին Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, որը ուղեկցում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին երկրի հյուսիս-արեւելք նրա ուղեւորության մեջ: Այցի ընթացքում նախարարը կծանոթանա այդ շրջանի զորամասերի խնդիրներին, հանդիպումներ կունենա ստորաբաժանումների սպայական կազմի հետ, ինչպես նաեւ կայցելի հայ եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի առաջնային դիրքերը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներ` Վանիկ Նիկոլայի Զմբոյանը (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանը (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանը (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյանը (Նորադուզ) գնացել էին Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետեւ, վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ հավանաբար անցել Նախիջեւանի կողմ: Մինչդեռ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, թե «Ադրբեջանում ձերբակալվել են հայ հատուկջոկատայիններ, որոնք սադրանք էին նախապատրաստում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |