ՌԴ պաշտպանության փոխնախարար. $100 մլն զենքի առաքումը չեղարկելու մասին տեղեկությունը ստույգ չէ![]() 3 օգոստոսի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը Երևանում հայտարարել է, որ «Կոմերսանտի» տեղեկատվությունը, թե հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին, ստույգ չէ: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրներ, հարցականի տակ է հայտնվել 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստան, որը նախատեսված է 2018-ի համար: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ամեն ինչ աշխատում է», - ասել է ռուս գեներալը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքներին՝ Ֆոմինն ասել է, որ Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում: Վերջին օրերին լարվածություն է առաջացել հայ-ռուսական հարաբերություններում, կապված Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ առաջադրելու հետ: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների ՌԴ պետականա կառույցներում, Մոսկվային հատկապես նյարդայնացրել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքները: Կրեմլում դա լուրջ հարված են համարում ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ: 2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |