Ադրբեջանական կողմը տապալել է չորս հայ քաղաքացիների հանձնումը 3 մայիսի 2008 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը տապալել է չորս հայ քաղաքացիների հանձնումը, որոնք մի քանի օր առաջ, մոլորվելով, հայտնվել էին Նախիջեւանում: Ինչպես հաղորդել են Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների գծով պետական կոմիտեում, նախանշված ժամին` տեղի ժամանակով 18:00-ին Հայաստանի Արարատի շրջանի Երասխավան գյուղի մոտ ադրբեջանական եւ հայկական կողմերը հանդիպեցին, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ոչ ոքի չեն պատրաստվում փոխանցել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներ` Վանիկ Նիկոլայի Զմբոյանը (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանը (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանը (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյանը (Նորադուզ) գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետեւ, վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ հավանաբար անցել Նախիջեւանի կողմ: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները լրատվություն էին տարածել, ըստ որի «Ադրբեջանում ձերբակալվել են հայ հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնք սադրանք էին նախապատրաստում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |