ԱՄՆ հատուկ դատախազն ուզում է հարցաքննել Ալիևի նախկին փեսային![]() 3 օգոստոսի 2018 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը վարում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության գործը, ցանկանում է հարցաքննել ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովին: Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է: Աղալարովը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, 2016-ին օգնել է կազմակերպել Դոնալդ Թրամփ կրտսերի և ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպումը Նյու Յորքում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը երգչի փաստաբան Սքոթ Բալբերի վրա հղումով: CNN-ի հետ զրույցում Աղալարովի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը թաքցնելու ոչինչ չունի, սակայն չի ցանկանում մեկնել ԱՄՆ: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Թրամփի որդին հանդիպել է Վեսելնիցկայային ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին արատավորող տեղեկատվություն ստանալու նպատակով: Աղալարովն ընդունել է, որ ինքն է նպաստել այդ հանդիպումը, բայց հերքել է, որ հանդիպումը առնչություն է ունեցել արատավոր տեղեկություններին: 38-ամյա Էմին Աղալարովը անցնում է 2018-ի ապրիլի 20-ին Մանհեթենի շրջանային դատարան ներկայացված հայցով: Հայցը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |