Ինդոնեզիայում երկրաշարժից 91 մարդ է զոհվել![]() 6 օգոստոսի 2018 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում երկրաշարժից 91 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն: Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարներին չի հաջողվում հասնել դժվարանցանելի շրջաններ: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մատարամ քաղաքից 49 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք: Հազարավոր մարդիկ տարհանվել են: Ցնցումները զգացվել են նաև Բալի կղզում: ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել երկրաշարժի կապակցությամբ: Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |