// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պավել Մանուկյանը վերահաստատել է՝ Տեփանոսյանը սպանվել է Գրիգորյանի «պատահական կրակոցից» (վիդեո)

Պավել Մանուկյանը վերահաստատել է՝ Տեփանոսյանը սպանվել է   Գրիգորյանի «պատահական կրակոցից»

PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման գործով հերթական դատական նիստում ամբաստանյալ Պավել մանուկյանը վերահաստատել է, որ ոստիկանության ծառայող Յուրի Տեփանոսյանին սպանած «պատահական կարկոցի» հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտությունն է: Կրակոցին ականտես եմ եղել ես, մեկ մետր հեռավորության վրա է եղել, քիչ էր մնում՝ պատահաբար զոհվեր նաև մեր («Սասնա ծռերի» անդամ) Լամբարյան Արմենը», - նշել է նա:

Անդրադառնալով բանկոմատի հափշտակության մեղադրանքին, Մանուկյանը նշել է, որ դրա այն բացել է խմբավորման մեկ այլ անդամ Մխիթար Ավետիսյանը:

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
Հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է
«Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասվում է Մելիքյանի գրառման մեջ
Դրանց թվում նաև «Գազպրոմի» լցակայաններն են