2015-ի հունվարի 1-ից հետո զոհված և հաշմանդամություն ունեցող 183 զինծառայողի ընտանիք՝ «1000 դրամի» հիմնադրամի շահառու![]() 9 օգոստոսի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման վերաբերյալ օրենքում փոփոխություններով դրա շահառուները կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 9-ի նիստում: Գործող օրենքով դրա շահառուներ են 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Օրենքում փոփոխություններով շահառու կդառնա ևս 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ: «Այսպես ասած «1000 դրամի» օրենքում նախատեսված ժամկետը երկու տարով հետ կտրվի և այն կտարածվի 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին, սակայն այս փոփոխությամբ այդ հարցը ևս լուծվում է: Նա նշել է, որ բոլոր ընկերությունները պետք է շարունակեն վճարումները: «Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծել է վարչապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |