Գործադիրը $195 մլն-ի ներդրումային ծրագիր է հաստատել Մեղրու ԱՏԳ-ում

Գործադիրը  $195 մլն-ի ներդրումային ծրագիր է հաստատել Մեղրու ԱՏԳ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում հաստատվել է «Բոնվառոն» ՍՊԸ-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տալու որոշումը՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով. ընկերությունը կիրականացնի մոտ $195 մլն-ի ներդրումային ծրագիր:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, ծրագրով նախատեսվում է արտահանման տարեկան ծավալները $1 մլն-ից հասցնել $5,1 մլն-ի: Արտահանման ուղղություններն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և այլն:

Ծրագրով կստեղծվի 102 նոր աշխատատեղ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---