Ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է![]() 9 օգոստոսի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին կտրուկ նվազել է ռուսական ռուբլու փոխարժեքը՝ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օգոստոսի 8-ի հայտարարության ֆոնին: Դոլարի փոխարժեքը 2016-ի նոյեմբերից առաջին անգամ գերազանցել է 66 ռուբլին: Եվրոյի փոխարժեքը սակարկությունների մեկնարկին հատել է 1 եվրոյի դիմաց 77 ռուբլու շեմը 2018-ի ապրիլից ի վեր առաջին անգամ, սակայն հետո նվազել է: Օգոստոսի 8-ին դոլարի փոխարժեքն աճել է 2 ռուբլով՝ հասնելով 65,55 ռուբլու մեկ դոլարի դիմաց, եվրոն աճել է գրեթե 2,5 ռուբլով՝ հասնելով 75,5 ռուբլու 1 եվրոյի դիմաց: Օգոստոսի 8-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այս անգամ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ կապված: Ակնկալվում է, որ պատժամիջոցների առաջին փաթեթը կընդունվի օգոստոսի 22-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |