// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյանն առաջիկայում Իրան կայցելի

Փաշինյանն առաջիկայում Իրան կայցելի

PanARMENIAN.Net - Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին նշվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիի միջև հանդիպմանը:

«Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրի հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների գործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

Նա բարձր գնահատել երկու երկրի ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը և հույս հայտնել, որ ՀՀ-ԻԻՀ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները «կնպաստեն նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերությունների ստեղծմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը»:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը