Վրաստանում ձյուն է եկել![]() 10 օգոստոսի 2018 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում ձյուն է տեղացել: Համապատասխան տեսանյութեր են հայտնվել Facebook-ի օգտատերերի էջերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ձյանը նախորդել է ուժեղ կարկուտն ու անձրևը: Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Կազբեգի գյուղի բնակիչը հայտնել է, որ այնտեղ նույնպես տեղ-տեղ ձյուն է գալիս: «Ասում են, Գուդաուրին երեկվանից ձյան մեջ է: Մեզ մոտ էլ վատ եղանակ է, մեկ անձրև է գալիս, մեկ ձյուն, մեկ կարկուտ»,-ասել է գյուղի բնակիչ Շոթա Մայսուրաձեն: Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը:Փրկարարները ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Ագմաշենեբելի, Սուխումիի և Թխիլաշվիլիի փողոցներում: ![]() ![]() Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է 2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |